Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում ավտոբուսի և գնացքի բախումից 18 մարդ է զոհվել

09:45, ուրբաթ, 06 հոկտեմբերի, 2017 թ.
Ռուսաստանում ավտոբուսի և գնացքի բախումից 18 մարդ է զոհվել
     Ռուսաստանի Վլադիմիրի մարզում իրար են բախվել ավտոբուսն ու գնացքը, ինչի հետևանքով 18 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Վլադիմիրի նահանգապետին:
     Պոկրով քաղաքի մշակույթի տանը փրկարարները 34 տուժածների համար ժամանակավոր ապաստարան են բացել: Նշվում է, որ վթարի ենթարկված ավտոբուսը ղազախական պետհամարանիշերով է եղել: Հայտնի է նաև, որ բոլոր ուղևորներն Ուզբեկստանի քաղաքացիներ են եղել, իսկ 2 վարորդները՝ Ղազախստանի:
12474 | 0
Facebook