Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինդոնեզիացին մենամարտում հաղթել է հսկա պիթոնին

00:00, ուրբաթ, 06 հոկտեմբերի, 2017 թ.
Ինդոնեզիացին մենամարտում հաղթել է հսկա պիթոնին

Ինդոնեզիայի բնակիչը ձեռնամարտի է բռնվել ցանցավոր պիթոնի հետ ու հաղթել նրան, հայտնում է Yahoo 7 News-ը: Աղբյուրի տվյալներով՝ ինդոնեզիացին աշխատանքից տուն վերադառնալիս է եղել, երբ տեսել է, թե ինչպես է հսկա սողունը պառկել ճանապարհին՝ փակելով այլ անցորդների ճանապարհը: Նա որոշել է օգնել մարդկանց ու տեղաշարժել պիթոնին, սակայն վերջինս կծել է նրան: Օձն ու տղամարդը երկար մենամարտել են, ինչից հետո վերջինին հաջողվել է սպանել օձին:

Բայց, այնուամենայնիվ, տղամարդը հիվանդանոցում է հայտնվել, քանի որ օձը կծել է նրա ձեռքի ջիլը:

Ցանցավոր պիթոնները համարվում են աշխարհի ամենամեծ օձերն, ապրում են Հարավային և Հարավարևելյան Ասիայում, դրանց երկարությունը կարող է հասնել 7 մետրի:

9712 | 0
Facebook