Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

«Հաղթանակի համար էինք եկել այստեղ». Ադամ Նավալկա

22:40, հինգշաբթի, 05 հոկտեմբերի, 2017 թ.
«Հաղթանակի համար էինք եկել այստեղ». Ադամ Նավալկա
     Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած՝ 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լեհաստան հանդիպումից հետո տեղի ունեցավ հետխաղյա մամուլի ասուլիսը։ Լեհաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ադամ Նավալկան, ամփոփելով իր թիմի խաղը, նշեց․ «Շատ ուրախ եմ, որ հաղթել եմ։ Դրա համար էինք եկել այստեղ։ Շատ կարևոր երեք միավոր վաստակեցինք։ Ուրախ եմ, որ մեր տղաները քարտեր չստացան։ Առաջիկա հանդիպմանն ընդառաջ բոլոր ֆուտբոլիստներն իմ տրամադրության տակ կլինեն։ Լևանդովսկին հիանալի հանդիպում անցկացրեց։ Սա նրա վերջին խոսքը չէ, ամեն ինչ դեռ առջևում է։ Այսօր փորձարկումներ արեցի, բայց դա չի նշանակում, որ մյուս տղաները պատրաստ չեն։ Բնականաբար նախախաղային պլանավորում է տեղի ունենում և բոլորը պատրաստ են հրաշալի խաղ ցույց տալուն։ Ողջ խաղը չանցավ մեր ուզած սցենարով, բայց շատ բան ստացվեց։ Տղաները հրաշալի մոտիվացիա ցույց տվեցին և ուրախ եմ, որ հաղթանակ տոնեցինք»,- Նավալկայի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։
2073 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am