Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան, Իրանն ու Իրաքը կորոշեն Իրաքյան Քրդստանի նավթամուղի փակման հարցը. Էրդողան

17:30, հինգշաբթի, 05 հոկտեմբերի, 2017 թ.
Թուրքիան, Իրանն ու Իրաքը կորոշեն Իրաքյան Քրդստանի նավթամուղի փակման հարցը. Էրդողան
     Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան, Իրանն ու Իրաքը համատեղ կորոշեն հյուսիսային Իրաքից նավթի հոսքի փակման հարցը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
     Էրդողանի հայտարարությունը դիտվել է որպես պատասխան քրդական տարածաշրջանի անկախության հռչակմանը: «Եթե նման հարց քննարկվի, ապա դա կարվի մեր կողմից: Թուրքիայի, Իրանի և Իրաքի կենտրոնական կառավարության կողմից»,- ասել է Էրդողանը:
     Էրդողանը քննադատել է նաև նավթով հարուստ Քիրքուք քաղաքին՝ հայտարարելով, որ քրդերն այնտեղ անօրինական են բնակվում:
     Անցած շաբաթ քրդերը հայտարարեցին ձայների մեծամասնությամբ անկախության հռչակման մասին, սակայն Բաղդադն ու նրա հարևան գերտերությունները մտավախություն հայտնեցին, որ քվեարկությունը կարող է Մերձավոր Արևելքում ճգնաժամի սրացման հանգեցնել:
6237 | 0
Facebook