Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Իրադարձություններ

«Երկրաշարժից տուժած մի կնոջ կյանքի պատմություն է». հայ ռեժիսորի ֆիլմն` ԱՄՆ-ի հեղինակավոր կինոփառատոնին

15:10, ուրբաթ, 06 հոկտեմբերի, 2017 թ.
«Երկրաշարժից տուժած մի կնոջ կյանքի պատմություն է». հայ ռեժիսորի ֆիլմն` ԱՄՆ-ի հեղինակավոր կինոփառատոնին

Մեկ ակնթարթը կարող է փոխել ամեն ինչ, անգամ ամբողջ կյանք: Մեկ ակնթարթում ծնվում են-մահանում, սիրում-ատում, ուրախանում-տխրում...: Մեր կյանքն ակնթարթ է և պետք է գնահատել ամեն վայրկյանը, քանի որ այն այլևս չի կրկնվելու: Եվ միայն լավ հիշողություններն են մարդուն ուժ տալիս առաջ նայելու, լավատես լինելու և երբեք չհուսահատվելու: Այս մի քանի գաղափարների շուրջ է կառուցված Լիա Քոչարյանի նոր` «Instant» ֆիլմը:
     «Ինձ թվում է՝ ֆիլմի ստեղծումն Աստծո կամքն էր, քանի որ ունի երկու հիմնավոր պատճառ: Առաջինը նախորդ ֆիլմիս մասնակցությունն էր ԱՄՆ-ի հեղինակավոր «GLENDALE INTERNATIONAL FILM FESTIVAL 2016» կինոփառատոնին, որն արժանացավ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգին և այս տարի կրկին մասնակցության առաջարկ ստացա»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց ռեժիսորը:

«Երկրաշարժից տուժած մի կնոջ կյանքի պատմությունն է». հայ ռեժիսորի ֆիլմն` ԱՄՆ-ի հեղինակավոր կինոփառատոնին

Լիայի խոսքով` այս ֆիլմն ստեղծելու երկրորդ պատճառը նախորդ՝ հաղթանակած ֆիլմի օպերատորի պատահական այցն էր Հայաստան, նույն այդ ժամանակահատվածում: «Քանի որ մեր համագործակցությունն արդեն դրական սկիզբ ուներ, որոշեցի ընթացք տալ այդ հանգամանքին»,- նշեց մեր զրուցակիցը:
«Երկրաշարժից տուժած մի կնոջ կյանքի պատմությունն է». հայ ռեժիսորի ֆիլմն` ԱՄՆ-ի հեղինակավոր կինոփառատոնին
«Երկրաշարժից տուժած մի կնոջ կյանքի պատմությունն է». հայ ռեժիսորի ֆիլմն` ԱՄՆ-ի հեղինակավոր կինոփառատոնին
«Երկրաշարժից տուժած մի կնոջ կյանքի պատմությունն է». հայ ռեժիսորի ֆիլմն` ԱՄՆ-ի հեղինակավոր կինոփառատոնին
«Երկրաշարժից տուժած մի կնոջ կյանքի պատմությունն է». հայ ռեժիսորի ֆիլմն` ԱՄՆ-ի հեղինակավոր կինոփառատոնին
«Երկրաշարժից տուժած մի կնոջ կյանքի պատմությունն է». հայ ռեժիսորի ֆիլմն` ԱՄՆ-ի հեղինակավոր կինոփառատոնին
«Երկրաշարժից տուժած մի կնոջ կյանքի պատմությունն է». հայ ռեժիսորի ֆիլմն` ԱՄՆ-ի հեղինակավոր կինոփառատոնին
«Երկրաշարժից տուժած մի կնոջ կյանքի պատմությունն է». հայ ռեժիսորի ֆիլմն` ԱՄՆ-ի հեղինակավոր կինոփառատոնին
«Երկրաշարժից տուժած մի կնոջ կյանքի պատմությունն է». հայ ռեժիսորի ֆիլմն` ԱՄՆ-ի հեղինակավոր կինոփառատոնին

     Ֆիլմում նկարագրվում է 1988-ի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժից տուժած մի կնոջ կյանքի պատմություն, ով վերապրելով այդ չարաբաստիկ օրը, կորցնելով տունը, ընտանիքը, ընկերներին, չի հուսահատվում և կյանքի նոր էջ է բացում:
     Ռեժիսորի խոսքով` ֆիլմում նկարահանված դերասանները պատահական մարդիկ չեն. «Նրանք արվեստի հետ սերտ կապված են: Անգամ երիտասարդ տղային մարմնավորել է ազգությամբ ռուս լրագրող: Բոլորն էլ պրոֆեսիոնալ և տաղանդավոր են ու ինձ շատ հարազատ մարդիկ»,- ասաց Լիա Քոչարյանը:
«Երկրաշարժից տուժած մի կնոջ կյանքի պատմությունն է». հայ ռեժիսորի ֆիլմն` ԱՄՆ-ի հեղինակավոր կինոփառատոնին
«Երկրաշարժից տուժած մի կնոջ կյանքի պատմությունն է». հայ ռեժիսորի ֆիլմն` ԱՄՆ-ի հեղինակավոր կինոփառատոնին
«Երկրաշարժից տուժած մի կնոջ կյանքի պատմությունն է». հայ ռեժիսորի ֆիլմն` ԱՄՆ-ի հեղինակավոր կինոփառատոնին
«Երկրաշարժից տուժած մի կնոջ կյանքի պատմությունն է». հայ ռեժիսորի ֆիլմն` ԱՄՆ-ի հեղինակավոր կինոփառատոնին
«Երկրաշարժից տուժած մի կնոջ կյանքի պատմությունն է». հայ ռեժիսորի ֆիլմն` ԱՄՆ-ի հեղինակավոր կինոփառատոնին
«Երկրաշարժից տուժած մի կնոջ կյանքի պատմությունն է». հայ ռեժիսորի ֆիլմն` ԱՄՆ-ի հեղինակավոր կինոփառատոնին
«Երկրաշարժից տուժած մի կնոջ կյանքի պատմությունն է». հայ ռեժիսորի ֆիլմն` ԱՄՆ-ի հեղինակավոր կինոփառատոնին
«Երկրաշարժից տուժած մի կնոջ կյանքի պատմությունն է». հայ ռեժիսորի ֆիլմն` ԱՄՆ-ի հեղինակավոր կինոփառատոնին

     Ֆիլմի ֆինանսավորման մասին խոսելիս երիտասարդ ռեժիորը նշեց, որ այս, ինչպես նաև իր նկարահանած բոլոր կարճամետրաժ ֆիլմերն իրականացրել է սեփական միջոցներով: «Նկարահանող խմբի հետ միասին շատ խնդիրներ հաղթահարեցիք, Ֆիլմը կարճամետրաժ է, և ունեինք շատ քիչ ժամանակ: Նկարահանումները տևել են ընդհամենը երկու օր: Այդ երկու օրվա ընթացքում, հասցրեցինք, թե՛ հոգնել, թե՛ շոգել, թե՛ հուզվել, բայց ամենակարևորը լավ արդյունք ունենալ»,- պատմեց ռեժիսորը: Կինոփառատոնի շրջանակներում «Instant» Ֆիլմի ցուցադրումը լինելու է «ALEX» թատրոնում, հոկտեմբերի 22-ին: «Հուսով ենք՝ այս տարի կրկին հաջողությունը կժպտա մեզ»:
«Երկրաշարժից տուժած մի կնոջ կյանքի պատմությունն է». հայ ռեժիսորի ֆիլմն` ԱՄՆ-ի հեղինակավոր կինոփառատոնին
«Երկրաշարժից տուժած մի կնոջ կյանքի պատմությունն է». հայ ռեժիսորի ֆիլմն` ԱՄՆ-ի հեղինակավոր կինոփառատոնին
«Երկրաշարժից տուժած մի կնոջ կյանքի պատմությունն է». հայ ռեժիսորի ֆիլմն` ԱՄՆ-ի հեղինակավոր կինոփառատոնին
«Երկրաշարժից տուժած մի կնոջ կյանքի պատմությունն է». հայ ռեժիսորի ֆիլմն` ԱՄՆ-ի հեղինակավոր կինոփառատոնին

1859 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am