Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Google-ի նոր ականջակալները կարող են 40 լեզու թարգմանել

18:05, հինգշաբթի, 05 հոկտեմբերի, 2017 թ.
Google-ի նոր ականջակալները կարող են 40 լեզու թարգմանել

Google-ի նոր անլար ականջակալները ցույց են տալիս ճանապարհը, համացանցում որոնում անհրաժեշտ տեղեկատվությունն ու խոսակցության ժամանակ տարբեր լեզուներ թարգմանում:
     Հոկտեմբերի 4-ին Սան Ֆրանցիսկոյում անցկացված Google-ի շնորհանդեսի ժամանակ ընկերությունը ներկայացրել է նոր սարքերի շարքը: Դրանց թվում են եղել Pixel Buds անլար ականջակալները:
     Սարքը դեռևս կարող է թարգմանել 40 լեզու: Անլար ականջակալները թույլ են տալիս կարգավորել երաժշտությունը ձեռքի թեթև հպումով, միացնել կամ անջատել երգերը, կարգավորել ձայնը:
     Google-ը հայտնել է, որ ԱՄՆ-ում այդ ականջակալները վաճառքի կհանվեն նոյեմբերին: Նախնական գինը 159 դոլար է:

6930 | 0
Facebook