Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Պետական գույքը սիմվոլիկ գներով օտարվում է, հաջորդ օրն անմիջապես վարձակալվում է. այս պրակտիկան վերանալո՞ւ է, թե՞ ոչ». Վարդան Բոստանջյան

13:45, հինգշաբթի, 05 հոկտեմբերի, 2017 թ.
«Պետական գույքը սիմվոլիկ գներով օտարվում է, հաջորդ օրն անմիջապես վարձակալվում է. այս պրակտիկան վերանալո՞ւ է, թե՞ ոչ». Վարդան Բոստանջյան
     ԱԺ-ում այսօր քննարկվեց «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի կատարման 2016թ. տարեկան հաշվետվությունը»: Այն ներկայացրեց ԿԱ առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
     «Հաճախ լսում ենք, երբ ասում են՝ պետական գույքը վաճառվել է, քանի որ պետությունը վատ կառավարիչ է, սակայն մենք տեսնում ենք նաև սնանկացած կառույցներ»,- հաշվետվության քննարկման ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ հարց ուղղելով Արման Սահակյանին։ «Եթե սեփականաշնորհումից հետո լինում են սնանկացումներ, չե՞ք կարծում, որ ճիշտ չեն ընտրվել շահագործողները, և չպե՞տք է պատժվեն որոշում կայացնողները, քանի որ այդ մարդիկ փաստացի գույքը վերցրել են, ունեցվածքը կոռուպցիոն ձևով վաճառել են ու արդյունքում այդ օբյեկտները վերացել են»:
     Ի պատասխան «Ելք»-ի պատգամավորի հարցին, ԿԱ առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետը նշեց, որ խոսքը 3 ընկերության մասին է, որոնց սնանկացման գործընթացները չեն սկսվել մասնավորեցումից հետո: «Այն ընկերությունները, որոնք ֆինանսապես «վատառողջ» են եղել, սնանկացման են գնացել: Օրենքը չի արգելում մասնավորեցման գործընթացը: Մասնավորեցման ծրագիր ունենք 2001, 2003 թթ, սնանկացման գործընթացները չեն սկսվել մասնավորեցումից հետո»:
     «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն էլ նշեց. «Նաև ուզում եմ անդրադառնալ այն խնդրին, երբ պետական գույքը սիմվոլիկ գներով է օտարվում: Մեկ էլ տեսնում ենք, որ հաջորդ օրը այն անմիջապես վարձակալվում է, իսկ մեկ տարվա վարձակալությունն էլ ավելի թանկ է, քան իր վճարած գինը: Այս պրակտիկան վերանալո՞ւ է, թե ոչ»:
     Արման Սահակյանը հայտարարեց, որ 2011 թվականից ի վեր նման դեպք չունեն, բոլոր օտարումները ներկայացնում են շուկայական արժեքով, որից հետո լինում են ներդրումներ։
1481 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am