Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում հեղաշրջման փորձի օրն Էրդողանի դեմ մահափորձ իրականացրած 31 մարդ ցմահ ազատազրկման է դատապարտվել

12:30, հինգշաբթի, 05 հոկտեմբերի, 2017 թ.
Թուրքիայում հեղաշրջման փորձի օրն Էրդողանի դեմ մահափորձ իրականացրած 31 մարդ ցմահ ազատազրկման է դատապարտվել

Թուրքիայում անցյալ տարի՝ հուլիսի 15-ին, տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի գիշերը Մարմարիսի հյուրանոցներից մեկում նախագահ Ռեջեփ Էրդողանի դեմ մահափորձ կատարած 31 զինվորականի դատապարտել են ցմահ ազատազրկման: Այս մասին հայտնում է BBC-ի թուրքական ծառայությունը:

Գործի շրջանակում մեղադրվող 47 կասկածյալից 31-ը դատապարտվել է ցմահ ազատազրկման, 15 զինվորական՝ տարբեր ժամկետով ազատազրկումների, իսկ Հուսեյին Յըլմազն արդարացվել ու ազատ է արձակվել:

17880 | 0
Facebook