Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Եթե ես բռունցքներով հարձակվեի որևէ մեկի վրա, հիմա նա հիվանդանոցում կհայտնվեր». Արտաշես Գեղամյան

12:20, հինգշաբթի, 05 հոկտեմբերի, 2017 թ.
«Եթե ես բռունցքներով հարձակվեի որևէ մեկի վրա, հիմա նա հիվանդանոցում կհայտնվեր». Արտաշես Գեղամյան
     «Եթե ես բռունցքներով հարձակվեի որևէ մեկի վրա, համոզված եղեք, իրեն հիվանդանոց կտանեին, որովհետև 3,5 տարի բռնցքամարտով եմ զբաղվել: Եթե միջադեպ լիներ, դիմացինս կհայտնվեր հիվանդանոցում»,- այսօր ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ «ֆեյսբուքում» արած հայտարարությանն, ասել է ՀՀԿ խմբակցության անդամ, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը:
     Փաշինյանի այն արտահայտության վերաբերյալ էլ, թե «մի երկու անգամ էլ կոշիկներն է փայլեցրել» Գեղամյանի վրա, վերջինը պատասխանել է՝ «Մալադեց, բայց խի՞ ա ըտենց վառված, որ դրա մասին րոպե առաջ ուզում է ասել»:
     Հիշեցնենք, ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Հենց նոր ԱԺ միջանցքում Ա. Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա։ Հաջողությամբ պաշտպանվեցի։ Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով։ Ներողություն եմ խնդրում հանրությունից, որ ստիպված եմ աշխատել այս պայմաններում»:
1485 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am