Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաակաշվիլիի պատճառով Վրաստանի 10 քաղաքացու արգելել են Ուկրաինա մուտք գործել

13:10, հինգշաբթի, 05 հոկտեմբերի, 2017 թ.
Սաակաշվիլիի պատճառով Վրաստանի 10 քաղաքացու արգելել են Ուկրաինա մուտք գործել
     Ուկրաինացի իրավապահները շարունակում են հետաքննել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի կողմից ուկրաինական սահմանի «հատման գործը»:
     357 մարդ է հայտնաբերվել, ովքեր օգնել են Սաակաշվիլիին: Նրանցից 10-ին արգելել են Ուկրաինա մուտք գործել, փոխանցում է Liga.net-ը:
     Բացի այդ, նշվում է, որ սահմանն անօրինական հատելու համար վարչական արձանագրություն է տրվել «Բատկվիշինա» կուսակցության ղեկավար Յուլիա Տիմոշենկոյին:
     Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին Սաակաշվիլին հատել էր լեհ-ուկրաինական սահմանը: Դեպքի փաստով 2 քրեական գործ էր հարուցվել «սահմանն անօրինական հատելու» և «իրավապահ մարմինների ներկայացուցիչներին դիմադրություն ցուցաբերելու» հոդվածներով:
4919 | 0
Facebook