Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նիգերիայում լաստանավ է շրջվել. կա 22 զոհ

11:35, հինգշաբթի, 05 հոկտեմբերի, 2017 թ.
Նիգերիայում լաստանավ է շրջվել. կա 22 զոհ
     Նիգերիայի հյուսիսարևմտյան հատվածում լաստանավ է շրջվել, ինչի հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել, հաղորդում է PM News Nigeria լրատվականը: Նավը, որում շուրջ 60 ուղևոր է եղել, ընթանալիս է եղել Նիգեր գետով:
     Ողջ մնացածներից մի քանիսը հայտնել են, որ լաստանավը բախվել է գերանին: Իշխանությունները հայտնում են, որ հնարավոր է՝ ջրային փոխադրամիջոցը գերծանրաբեռնված է եղել: Հաղորդվում է նաև, որ զոհերի թիվը կարող է ավելանալ:
10936 | 0
Facebook