Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Արարատում 24-ամյա վարորդը «Մերսեդես»-ով մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է դաշտում. նրա դին դուրս են բերել մեքենայի տակից. ուղևորուհին դուրս է շպրտվել ավտոմեքենայից

10:50, հինգշաբթի, 05 հոկտեմբերի, 2017 թ.
Արարատում 24-ամյա վարորդը «Մերսեդես»-ով մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է դաշտում. նրա դին դուրս են բերել մեքենայի տակից. ուղևորուհին դուրս է շպրտվել ավտոմեքենայից

Արարատի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 02:00-ի սահմաններում Արարատ քաղաքի բնակիչ 24-ամյա Ավետիք Գալստյանն իր վարած Mercedes մակնիշի 35 MZ 810 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում՝ դեպի Արարատ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր մի քանի պտույտ շրջվելով կողաշրջված վիճակում հայտնվել է խաղողի դաշտում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորուհին՝ 20-ամյա Անի Գ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն:

Վթարի հետևանքով վնասվել է նաև ճանապարհով անցնող գազախողովակը և օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացուցիչները:

4642 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am