Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սոցցանցերում գրառումների համար Սաուդյան Արաբիայում ավելի քան 40 մարդու են ձերբակալել

11:05, հինգշաբթի, 05 հոկտեմբերի, 2017 թ.
Սոցցանցերում գրառումների համար Սաուդյան Արաբիայում ավելի քան 40 մարդու են ձերբակալել
     Սաուդյան Արաբիայի իրավապահները սոցցանցերի միջոցով երկրում «տարաձայնությունների հրահրման» համար ավեկի քան 40 մարդու են ձերբակալել, հաղորդում է Al Arabiya-ն:
     40 ձերբակալվածից 22-ին կալանավորել են: Կալանավորվածների թվում է նաև Կատարի 1 քաղաքացի, ով մեղադրվում է այլախոհության տարածման համար:
     Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ իրավապահների ուշադրությունը գրավել է համացանցում տարածվող մի տեսանյութ, որով մարդկանց հասարակական կարգի խախտմանն կոչեր էր արվում:
     Վերը նշված ձերբակալություններից զատ, ևս 24 մարդ էլ ձերբակալվել է Հեյլի շրջանում՝ միջցեղային տարաձայնություններ հրահրելու մեղադրանքով:
     Նշվում է, որ կասկածյալներն օգտվել են համացանցից և տեսանյութի տարածման համար հատուկ հեշթեգ են կիրառել:
7499 | 0
Facebook