Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լաս Վեգասում հրաձգություն կազմակերպած տղամարդու ընկերուհին ողբերգությունից հետո առաջին հայտարարությունն է արել

11:20, հինգշաբթի, 05 հոկտեմբերի, 2017 թ.
Լաս Վեգասում հրաձգություն կազմակերպած տղամարդու ընկերուհին ողբերգությունից հետո առաջին հայտարարությունն է արել

64-ամյա ամերիկացի Սթիվեն Փեդդոքի ընկերուհին՝ 62-ամյա Մեռիլ Դենլին, հայտարարել է, որ ոչինչ չի իմացել նրա ծրագրերի մասին, փոխանցում է Associated Press-ը:
     «Նա երբեք չէր անում այն, ինչի մասին ես չգիտեի, կամ որևէ կերպ չէր ակնարկում, որ ինչ-որ սարսափելի բան է տեղի ունենալու»,- ասել է նա:
     Դենլիի խոսքով՝ Փեդդոքը «բարի, հոգատար և հանգիստ մարդ էր»:
     Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ի գիշերը 64-ամյա ամերիկացին հյուրանոցի իր համարից կրակ էր բացել քանթրի երաժշտության փառատոնին ներկա գտնվող մարդկանց ուղղությամբ, որի հետևանքով զոհվել էր 59 մարդ, վիրավորվել՝ 527-ը:

12012 | 1
Facebook