Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Այս տարի հայաստանյան դպրոցների առաջին դասարաններ ընդունվել է 37 հազար 901 երեխա. «ՀԺ»

10:15, հինգշաբթի, 05 հոկտեմբերի, 2017 թ.
Այս տարի հայաստանյան դպրոցների առաջին դասարաններ ընդունվել է 37 հազար 901 երեխա. «ՀԺ»

««Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան կրթության և գիտության նախարարությունից հայտնել են, որ 2017 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ հայաստանյան դպրոցների առաջին դասարաններ ընդունվել է 37 հազար 901 երեխա: «Այդ թիվը փոքր է նախորդ տարվա առաջին դասարանցիների թվից, որը կազմել է 39 հազար 514: Փոքր է նաև 2011 թվականին ծնվածների համեմատությամբ, որոնք էլ այս տարի պետք է հաճախեին հանրակրթական հաստատություններ:

Տվյալ տարում, ըստ Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տեղեկատվության, մեր երկրում ծնվել է 43 հազար 447 երեխա: Առաջին դասարանցիների վերաբերյալ առանձին տվյալներ մենք ձեռք բերեցինք նաև գրեթե բոլոր մարզերից: Ըստ այդմ, Լոռու մարզում այս տարի առաջին դասարան է ընդունվել 3 հազար 118 առաջին դասարանցի: Անցյալ տարի այդ թիվը կազմել է 3 հազար 223: Հյուսիսային այս մարզում կան համայնքներ, որտեղ առաջին դասարան չի ձևավորվել: Դրանք են՝ Բովաձորի, Սարալանջի, Շիրակամուտի, Խնկոյանի և Վահագնաձորի դպրոցները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

6026 | 0
Facebook