Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

20 տարուց ռոբոտները մարդկանց գործազուրկ կթողնեն

02:10, կիրակի, 08 հոկտեմբերի, 2017 թ.
20 տարուց ռոբոտները մարդկանց գործազուրկ կթողնեն

Բրյուսելում գտնվող Բրեյգելի գիտահետազոտական կենտրոնի մասնագետները եկել են այն եզրակացության, որ Եվրոպայի երկրների մեծ մասում առաջիկայում աշխատանքի մեծ մասը կավտոմատացվի: Մարդկանց փոխարինելու կգան ռոբոտները:
     Այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իտալիան, Հունաստանը, Բուլղարիան ռոբոտացումը կկազմի 56%, Գերմանիայում՝ 51%, Ֆրանսիայում՝ 49%: Ամենաշատը կռոբոտացվեն Ռումինիայի աշխատատեղերը՝ 62%-ով:

Հետազոտողներից մեկը կարծիք է հայտնել, որ ապագայում անգործ չմնալու նպատակով մարդիկ արդեն հիմա պետք է զարգացնեն իրենց գիտելիքներն ու կարողությունները, յուրացնեն նոր ու պահանջված մասնագիտություններ:
     Ռոբոտացումն առավել զգալի կլինի հեռուստամարքեթինգի, իրավագիտության ոլորտում, ամենաքիչը՝ բժշկության ու սոցիալ ոլորտում:

9369 | 0
Facebook