Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանում բժիշկները դժվարությամբ փրկել են իր հետանցք կենդանի ձկներ մտցրած տղամարդուն

02:10, ուրբաթ, 06 հոկտեմբերի, 2017 թ.
Չինաստանում բժիշկները դժվարությամբ փրկել են իր հետանցք կենդանի ձկներ մտցրած տղամարդուն

Օրերս Չինաստանի հարավի բնակավայրերից մեկում շտապօգնությամբ հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ, ով տառապելիս է եղել որովայնի ցավերից: Ինչպես պարզվել է ավելի ուշ, նա նախօրեին հարբել է ու արտասովոր հաճույքների փնտրտուքով իր հետանցք է մտցնել Misgurnus anguillicaudatus տեսակի 2 կենդանի ձուկ: Դեպքի մասին պատմում է չինական Huanqui-ն:

Հակառակ տղամարդու ակնկալածի՝ ձկները խորացել են աղիքներում: Առավոտյան տղամարդու ջերմությունը բարձրացել, ու որովայնում սուր ցավեր են առաջացել: Ռենտգենյան լուսանկարի միջոցով հայտնաբերելով օտար մարմինը՝ բժիշկները հիվանդին անհապաղ վիրահատել են ու աղիքներից հանել մեկ հատ արդեն մեռած ձուկ՝ 15 սմ-անոց:

Բայց բժիշկներին առավել անհանգստացրել է երկրորդ ձկան անհետացումը: Պարզվել է, որ այն, ողջ մնալով, ծակել է աղիքի պատը: Ուժգին ցավերը պայմանավորված են եղել նրանով, որ ձուկն սկսել է տեղաշարժվել որովայնի խոռոչում՝ բարձրանալով վեր: Այս մի ձուկն առաջինից կարճ է եղել:

Misgurnus anguillicaudatus
Misgurnus anguillicaudatus

Վիրաբույժները հայտնել են, որ եթե մի փոքր էլ անցներ, երկրորդ ձուկը կհասներ կենսական կարևորություն ունեցող օրգաններին, կվնասեր դրանք, և պացիենտը կմահանար սեպտիկ շոկից:

Վիրահատությունից հետո տղամարդուն տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, քանի որ նրա օրգանիզմում արդեն սկսված է եղել վարակման գործընթաց:

43155 | 4
Facebook