Խնդրում ենք սպասել...

Միջազգային

2 տարեկան տղայի ձեռքն անդադար աճում է՝ սպառնալով նրա կյանքին

23:05, ուրբաթ, 06 հոկտեմբերի, 2017 թ.
2 տարեկան տղայի ձեռքն անդադար աճում է՝ սպառնալով նրա կյանքին

Բանգլադեշի փոքրիկ գյուղում ապրող 2 տարեկան Շաքիբան լույս աշխարհ է եկել աջ ձեռքի փոքրիկ գոյացությամբ: Ծնվելուց անմիջապես հետո այն սկսել է աճել և այժմ երեխայի աջ ձեռքի լայնությունը հավասարվել է երեխայի մարմնի լայնությանը: Իսկ վերջերս ուռուցքն սկսել է տարածվել նաև տղայի կրծքի վրա:

2 տարեկան տղայի ձեռքն անդադար աճում է՝ սպառնալով նրա կյանքին
2 տարեկան տղայի ձեռքն անդադար աճում է՝ սպառնալով նրա կյանքին

     Ուռուցքը բավականին ծանր է՝ 3 կգ ու քայլելիս կամ վազելիս խանգարում է երեխային՝ պահպանել հավասարակշռությունը: Տղայի ծնողները ոչինչ անել չեն կարող, բուժման համար գումար չունեն, եղած գույքն էլ վաճառել են՝ տեղական բժիշկներին վճարելու համար, ովքեր ոչինչ անել չեն կարողացել:
     Երեխայի 21-ամյա մայրը պատմում է, որ շատ ծանր է տանում, երբ իր տղայի հասակակիցները նրանից հեռու են փախչում՝ նրա արատը համարելով վարակիչ:
2 տարեկան տղայի ձեռքն անդադար աճում է՝ սպառնալով նրա կյանքին
2 տարեկան տղայի ձեռքն անդադար աճում է՝ սպառնալով նրա կյանքին

Շաքիբայի ծնողները վերջերս դիմել են տեղի ակտիվիստ Մամում Բիսվասին, ում շնորհիվ էլ երեխայի պատմությունը հայտնվել է նախ տեղական, ապա համաշխարհային մամուլում: Դրանից հետո բժիշկներն սկսել են նրա բուժման գործընթացը: Ծնողները լիահույս են, որ շուտով իրենց տղան ոչնչով չի տարբերվի հասակակիցներից:

2 տարեկան տղայի ձեռքն անդադար աճում է՝ սպառնալով նրա կյանքին
2 տարեկան տղայի ձեռքն անդադար աճում է՝ սպառնալով նրա կյանքին

20754 | 0
Facebook