Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Սև թեյն օգնում է ազատվել ավելորդ քաշից

01:40, կիրակի, 15 հոկտեմբերի, 2017 թ.
Սև թեյն օգնում է ազատվել ավելորդ քաշից
     Մեծ քանակությամբ սև թեյի օգտագործումը կապ ունի քաշի նվազեցման և աղիների միկրոֆլորայի աշխատանքի լավացման հետ: Այս մասին ասվում է European Journal of Nutrition պարբերականի հոդվածում:
     «Վաղուց հայտնի էր, որ կանաչ թեյի մեջ պարունակվող պոլիֆենոլներն ավելի ուժեղ ազդեցություն են ունենում առողջության վրա, քան սև թեյի մեջ նմանատիպ նյութերը: Պարզվել է, որ սև թեյը կարող է ազդեցություն ունենալ աղիների միկրոֆլորայի վրա՝ բարելավելով մարդու առողջությունն ու նվազեցնելով քաշը»,- հայտարարել է Քալիֆորնիայի համալսարանի գիտնականը:
     Ինչպես ցույց են տվել հետազոտություններն՝ իսկապես կանաչ թեյը կարգավորում է գլյուկոզան և լավացնում սրտի աշխատանքը:
     Գիտնականները ստուգել են՝ արդյոք սև թեյը և՞ս նմանատիպ հատկություններ ունի: Նրանք փորձարկումներ են արել մկների վրա: Ի զարմանս գիտնականների՝ սև թեյն առավել օգտակար է կրծողների համար. բառացիորեն 4 շաբաթից նրանց քաշը կարգավորվել է:
8178 | 0
Facebook