Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԴԱԻՇ-ը մտադիր է ահաբեկչական նոր ցանց ստեղծել

16:10, չորեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2017 թ.
ԴԱԻՇ-ը մտադիր է ահաբեկչական նոր ցանց ստեղծել
     ԴԱԻՇ-ը մտադիր է ահաբեկչական նոր ցանց ստեղծել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:
     «Սիրիայում և Իրաքում խալիֆաթի ստեղծման հարցում պարտություն կրելով՝ ԴԱԻՇ-ի և նրան պատկանող ահաբեկչական միջազգային խմբավորումների ղեկավարները նոր գլոբալ ռազմավարական խնդիր են իրենց առջև դրել, այն է՝ ահաբեկչական նոր ցանց ստեղծել»,- ասել է նա:
     Բորտնիկովն ընդգծել է, որ ընթացիկ տարում Աֆղանստանում, Սիրիայում, Իրաքում, Եգիպտոսում, Մալիում, Թուրքիայում, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Շվեդիայում և այլ երկրներում ահաբեկչական հարձակումների զոհերի թիվն անցնում է 100-ից:
5405 | 0
Facebook