Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կատալոնիան մոտ օրերս կհայտարարի անկախության հռչակման մասին

10:35, չորեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2017 թ.
Կատալոնիան մոտ օրերս կհայտարարի անկախության հռչակման մասին

Կատալոնիայի առաջնորդ Կառլես Պուչդեմոնը BBC-ի հետ զրույցում հայտարարել է, որ Իսպանիայից շրջանի անկախացումը միակողմանի կարգով կհռչակվի մոտ օրերս:
     Նա նշել է, որ Կատալոնիայի կառավարությունը մինչև այս շաբաթվա վերջ կամ մյուս շաբաթվա սկիզբ համապատասխան քայլեր կձեռնարկի: Այն հարցին, թե ինչ կանեն կատալոնական իշխանությունները, եթե Մադրիդն իր վերահսկողության տակ առնի շրջանի կառավարումը (ինչը թույլ է տալիս Իսպանիայի Սահմանադրությունը), Պուչդեմոնը պատասխանել է, որ «դա կլիներ սխալ, որը կփոխեր ամեն ինչ»:
     Նա նաև հավելել է, որ ներկա պահին Մադրիդի և իր վարչակազմի միջև որևէ շփում չկա, և իր անհամաձայնությունն է հայտնել՝ կապված Եվրոհանձնաժողովի այն հայտարարության հետ, որ Կատալոնիայի իրադարձություններն Իսպանիայի ներքին գործն է:

4955 | 0
Facebook