Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամերիկյան հեռուստաընկերության փոխնախագահն աշխատանքից ազատվել է Լաս Վեգասի զոհերին վիրավորելու համար

11:20, երեքշաբթի, 03 հոկտեմբերի, 2017 թ.
Ամերիկյան հեռուստաընկերության փոխնախագահն աշխատանքից ազատվել է Լաս Վեգասի զոհերին վիրավորելու համար

Ամերիկյան CBS հեռուստաընկերության փոխնախագահ Հեյլի Հեֆթմանը Լաս Վեգասում տեղի ունեցած զանգվածային սպանությունից հետո հայտարարել է, որ նա խղճում է զոհված «հանրապետական զինագործներին», գրում է The Washington Post-ը:
     Facebook-ի իր էջում նա նաև գրել է, որ հույս չունի, որ հանրապետականները կփոխեն զենք կրելու հարցում իրենց դիրքորոշումը, քանի որ նրանք դա չարեցին, երբ երեխաների էին սպանում:
     Հեֆթմանը նկատի է ունեցել 2012թ. իրադարձությունները, երբ «Նենսի Հուք» դպրոցում 28 երեխա սպանվեց: Հեռուստաընկերությունը փոխնախագահի հայտարարությունն անընդունելի է անվանել և հայտնել, որ նա այլևս չի աշխատում CBS-ում: Ավելի ուշ Հեֆթմանը ներողություն է խնդրել գրառման համար:
     Նշենք, որ վերջին տվյալների համաձայն՝ հրաձգության զոհ է դարձել 59 մարդ, ավելի քան 500-ը վիրավոր է:

8898 | 0
Facebook