Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Քանաքեռ-Զեյթունում թաղապետ նշանակողը Քեթրինի Միհրանն է

17:05, երկուշաբթի, 02 հոկտեմբերի, 2017 թ.
Քանաքեռ-Զեյթունում թաղապետ նշանակողը Քեթրինի Միհրանն է

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանն ազատվել է աշխատանքից: Պատճառների մասին պաշտոնական մեկնաբանություն չեղավ: Ասում են՝ այդ համայնքի թաղապետերի ազատման ու նշանակման հարցում մեծ դեր ունի ԴԱՀԿ նախկին պետ, այժմ Աժ պատգամավոր Միհրան Պողոսյանը: Մինչ Հանիսյանն, այդ պաշտոնն զբաղեցնում էր Գևորգ Ղազարյանը, ով, ըստ լուրերի, ժամանակին աշխատել էր որպես Միհրան Պողոսյանի օգնական: Արտակ Հանիսյանը ևս աշխատել էր «Քեթրին Գրուպ»-ում որպես առաքիչ-վարորդ, նաև համայնքի ավագանու ՀՀԿ-ական անդամ էր:
     Նշենք, որ թաղապետի թափուր պաշտոնի համար շրջանառվում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Չախկալ Արթուր մականունով հայտնի Արթուր Ստեփանյանի անունը, ով ևս համարվում է Պողոսյանի մտերիմը:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
24283 | 2
Facebook