Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները

16:30, երկուշաբթի, 02 հոկտեմբերի, 2017 թ.
Հայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները

Ստոկհոլմի Կարոլինյան բժշկական ինստիտուտին առընթեր Նոբելյան հանձնաժողովը հայտարարել է 2017թ. ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները:
     Մրցանակները շնորվել են պրոֆեսորներ Ջեֆրի Հոլին, Մայքլ Ռոզբաշին և Մայքլ Յանգին՝ մոլեկուլյար մեխանիզմների ուսումնասիրման հարցով իր աշխատությունների համար:
     RIA Novosti-ի հաղորդմամբ՝ հետազոտողներին հաջողվել է բացահայտել «բջիջների ներքին ժամերի» գաղտնիքը և ցույց տալ նման մեխանիզմի գործունեությունը:
     Ըստ գիտնականների` «ներքին ժամերն» անհրաժեշտ են մարդու ֆիզիոլոգիական պատրաստվածությանն օրվա տարբեր փուլերի համար:
     Ավանդաբար մրցանակաբաշխության արարողությունը կկայանա դեկտեմբերի 10-ին՝ Նոբելյան մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի մահվան օրը (1833–1896):

6257 | 0
Facebook