Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կատալոնիան չի բացառում, որ Իսպանիան կկասեցնի շրջանի ինքնավարությունը

15:35, երկուշաբթի, 02 հոկտեմբերի, 2017 թ.
Կատալոնիան չի բացառում, որ Իսպանիան կկասեցնի շրջանի ինքնավարությունը

Իսպանիայի իշխանությունները կարող են կասեցնել Կատալոնիայի ինքնավարությունն՝ ի պատասխան անցկացված անկախության հանրաքվեի: Նման կարծիք է հայտնել Կատալոնիայի կառավարության ներկայացուցիչ Ժորդի Տուրուլը, հաղորդում է El Pais-ը:
     Նա չի բացառել իրադարձությունների նման զարգացում, քանի որ, ըստ նրա, պետությունը «երկխոսության համար որպես գործիչ մահակներ է օգտագործել»: Քաղաքական գործիչը նկատի է ունեցել տեղի բնակիչների և ոստիկանության միջև քվեարկության օրը տեղի ունեցած բախումները:
     Նշվում է, որ ինքնավարության կասեցման համար Մադրիդը պետք է կիրառի թագավորության Սահմանադրության 155-րդ հոդվածը: Գործող օրենսդրության համաձայն՝ այն կիրառվում է, եթե տարածաշրջանը չի իրականացնում օրինական պարտավորությունները կամ նրա գործողությունները վնաս են հասցնում Իսպանիայի պետական շահերին: Մինչ այդ հոդվածը երբևէ չի կիրառվել:
     Իսպանիայի հնարավոր պատասխանը կքննարկվի հոկտեմբերի 2-ին՝ կառավարության ղեկավար Մարիանո Ռահոյի և սոցիալիստական աշխատավորական կուսակցության առաջնորդ Պեդրո Սանչեսի հանդիպման ժամանակ:

5589 | 0
Facebook