Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ինչ են պատմում Կիլիկյան Հայաստանի Վահկա ամրոց այցելած հայ զբոսաշրջիկները

21:05, կիրակի, 15 հոկտեմբերի, 2017 թ.
Ինչ են պատմում Կիլիկյան Հայաստանի Վահկա ամրոց այցելած հայ զբոսաշրջիկները

Հայրենասեր հայորդիներից բաղկացած խումբը, որ օրերս եղել է Կլիկյան Հայաստանի Վահկա ամրոցում, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում կիսվել է հետաքրքիր տպավորություններով: Համլետ Հովսեփյանը պատմում է, որ Սիս ամրոցից հետո ուղևորվել են Վահկա, որը 50 կմ հեռավորության վրա է, ճանապարհին ջրառատ գետեր ու ջրամբարներ կան շատ։

«Բերդը, որը մի փոքր դժվարությամբ գտանք, մի փոքրիկ գյուղի տարածքում է։ Դեպի գլխավոր մուտքը տանող ճանապարհը մի գյուղացու հողամասի միջով է անցնում, դրա համար պետք էր նախ թույլատվություն խնդրեինք բարձրանալու համար։ Թույլատվություն ստանալալուց հետո հողամասից շարժվեցինք դեպի բերդը։ Առաջին հայացքից սովորական հողամաս էր, բայց բոլորիս մի բան շոկի մեջ գցեց։ Հողամասի մեջ մի քանի նոր գերեզմաններ կային։

Էդպես բարձրացանք բերդ։ Թուրքերը վերականգնողական աշխատանքներ էին տանում։ Բայց այդ պահին մարդ չկար։ Ցավոք բերդի պատերին ոչ մի հայերեն գրառում, կամ հայկական ուրիշ հետքեր չգտանք։ Տեղում ազգայնական կուսակցությունն է իշխանության գլխին, երևի թե դրա պատճառով էլ բերդի վրայի հայկական հետքերը վերացրել էին։ Օրինակ Կոռիկոսի, Անավարզայի, Սելևկիայի և Կիլիկիայի շատ այլ բերդերի պատերին դեռ հայերեն գրառումներ պահպանվել են։ Բերդի ներսում մի կիսաքանդ կառույց կար, որը եկեղեցու շատ էր նման։

Այդպես ոգևորված այս հրաշք Բերդով՝ բարձրացանք ամենաբարձր աշտարակին և սկսեցինք բարձր ձայնով ֆիդայական երգեր երգել։ Քանի որ չորս բոլորը լեռներ էին, մեր ձայներն ուժեղ արձագանքում էին։ Մեր խմբի անդամներից մի քանիսն ուսներին հայկական դրոշներ էին կրում։ Այդպես մոտ մեկ ժամից ավելի մնացինք բերդում։ Իջնելուն պես մեզ անակնկալ էր սպասվում։

Տեղացի ազգայնական թուրքերը կարծել են, թե մենք քրդական բանվորական կուսակցության անդամներ ենք, ու եկել ենք, բերդը գրավել։ Մեր վարորդն ու խմբից մի քանի հոգի բերդ չբարձրացան հետներս և ներքևում էին մնացել։

Մենք քանի դեռ վերևում էինք, մի քանի հոգի եկել էին ու փորձել իրենցից հաշվեհարդար տեսնել մահակներով։ Բարեբախտաբար, մենք իջանք ու մեզ ուղեկցող գիդը կարողացավ հասկացնել, որ ոչ մի քրդական կազմակերպության հետ կապ չունենք ու սովորական տուրիստներ ենք։ Եվ լավ էր համոզվեցին, թե չէ ցանկանում էին ոստիկանություն զանգել»,- պատմում է Համլետ Հովսեփյանը:

Նա նաև պատմում է, որ բերդին ամենամոտ քաղաքը նույնպես Վահկա է կոչվում, այն ունի մոտ 6000 բնակչություն, բոլորն՝ ազգայնական թուրքեր: Ի տարբերություն Ադանայի՝ այստեղ այնքան էլ ջերմ չեն հայերին ընդունում ու տեղյա չեն անգամ, որ այդ բերդերը հայերն են կառուցել:

Վահկա
Վահկա
Վահկա
Վահկա
Վահկա
Վահկա
Վահկա
Վահկա
Վահկա
Վահկա
Վահկա
Վահկա
Վահկա
Վահկա
Վահկա
Վահկա
Վահկա
Վահկա
Վահկա
Վահկա
Վահկա
Վահկա
Վահկա
Վահկա
Վահկա
Վահկա
Վահկա
Վահկա
Վահկա
Վահկա
14787 | 0
Facebook