Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հյուսիսային Կորեայի հետ բանակցություն վարելը ժամանակի կորուստ է». Թրամփ

16:40, երկուշաբթի, 02 հոկտեմբերի, 2017 թ.
«Հյուսիսային Կորեայի հետ բանակցություն վարելը ժամանակի կորուստ է». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր պետքարտուղարին զգուշացրել է, որ վերջինը զուր ժամանակ է վատնում՝ փորձելով բանակցություններ սկսել Փհենյանի հետ:
     «Խնայիր էներգիադ, Ռեքս, մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ է»,- Twitter-ի իր էջում գրել է Թրամփը, երբ պարզվել է, որ Վաշինգթոնը Փհենյանի հետ կարգավորել է կապի ուղիղ ալիքները:
     Անցած շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Ռեքսա Թիլերսոնը հասկացնել էր տվել նման ալիքի գոյության մասին՝ հավելելով, որ Հյուսիսային Կորեան շահագրգիռ չէ երկխոսություն սկսելու հարցում:
     Վերջին շաբաթներին և ամիսներին ԱՄՆ-ն և ԿԺԴՀ-ն միմյանց հասցեին կտրուկ հայտարարություններով են հանդես գալիս:

5357 | 9
Facebook