Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանը վառելիքի էմբարգո է հայտարարել Իրաքյան Քրդստանի նկատմամբ

11:05, կիրակի, 01 հոկտեմբերի, 2017 թ.
Իրանը վառելիքի էմբարգո է հայտարարել Իրաքյան Քրդստանի նկատմամբ

Թեհրանն արգելել է վառելիքի և քսանյութերի ներկրումն ու արտահանումը Իրաքյան Քրդստանի քաղաքներ և բնակավայրեր: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը:

«Միջազգային տրանսպորտային ընկերություններին և վարորդներին խորհուրդ է տրվում խուսափել վառելիքի և քսանյութերի տեղափոխումից քրդական տարածաշրջան մինչև հետագա հրահանգներ ստանալը»,- ասվում է Իրանի տրանսպորտի նախարարության հայտարարության մեջ:

Փաստաթուղթը հրապարակվել է սեպտեմբերի 27-ին: Գերատեսչությունն այն ուղարկել է տարբեր տրանսպորտային ընկերությունների ու կազմակերպությունների:

10801 | 2
Facebook