Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Այսօր Կատալոնիայում անկախության հանրաքվե է. ընտրատեղամասերի առջև հերթեր են գոյացել

10:35, կիրակի, 01 հոկտեմբերի, 2017 թ.
Այսօր Կատալոնիայում անկախության հանրաքվե է. ընտրատեղամասերի առջև հերթեր են գոյացել

Այսօր Կատալոնիայում մեկնարկում է անկախության հանրաքվեն: Այն կսկսվի տեղի ժամանակով ժամը 09:00-ին (Երևանի ժամանակով՝ 11:00): Հանրաքվեի մեկնարկից ժամեր առաջ ընտրատեղամասերի առջև հսկայական հերթեր են գոյացել, ինչի հետևանքով խափանվել է երթևեկությունը: Հավաքվածները փորձում են խոչընդոտել ոստիկանության կողմից ընտրատեղամասերի կնքումը: «Մենք առավոտվանից այստեղ ենք, քանի որ տեղյակ ենք, որ ոստիկանները պետք է անցնեն այստեղով ու փակեն բոլոր տեղամասերը: Բայց նրանք կտեսնեն, թե ինչքան շատ ենք մենք, և ոչինչ անել չեն կարող»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է ընտրողներից մեկը:
     Նշենք, սակայն, որ Կատալոնիայի գերագույն դատարանը սահմանել է, որ մինչ առավոտյան ժամը 6-ը ոստիկանները պետք է կնքեն բոլոր դպրոցներն ու դրանք իրենց վերահսկողության տակ առնեն: Երեկ երեկոյան Ներքին գործերի նախարարությունը ծանուցել է, թե փակ են բոլոր այն հստատությունները, որտեղ կարող են ընտրություններ անցկացվել:
     Իսպանիայի Սահմանադրական դատարանը հայտարարել է, որ Կատալոնիայի անկախության հանրաքվեն անօրինական է: Հարցումների համաձայն՝ կատալոնացիների 41%-ը կողմ է Իսպանիայից անկախացմանը, 49%-ը՝ դեմ:

10106 | 0
Facebook