Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իր աղջկան սպանած ու ինքնասպան եղած տղամարդը մահից առաջ ձայնագրություն է թողել

10:30, կիրակի, 01 հոկտեմբերի, 2017 թ.
Իր աղջկան սպանած ու ինքնասպան եղած տղամարդը մահից առաջ ձայնագրություն է թողել

Մերձմոսկվայում, Իլինսկի ավանում, 36-ամյա տղամարդն սպանել է իր 13-ամյա դստերն ու ինքնասպան եղել: Ոստիւկանությունը գտել է նրա թողած 2 ձայնագրությունները, որոնցից մեկն ուղղված է ոստիկանությանը, մյուսն՝ իր մորը:
     Առաջինում ասվում է, որ տեղի ունեցածի մեջ պետք չէ ոչ ոքի մեղադրել: Իսկ մորն ուղղված ձայնագրության մեջ ասվում է, որ ինքը միայնակ հայր է և իր կյանքի ընթացքում այդպես էլ ոչնչի չի հասել: Նա հայտնել է, որ այդ քայլին է գնում ֆինանսական խնդիրների պատճառով, և քանի որ չի ուզում իր աղջկան թողնել որբ՝ ուրիշների խնամակալության տակ, նրան էլ է իր հետ տանում այս աշխարհից:

21351 | 0
Facebook