Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ուզում եմ իշխանափոխություն անել Կիևում». Սաակաշվիլի

10:05, կիրակի, 01 հոկտեմբերի, 2017 թ.
«Ուզում եմ իշխանափոխություն անել Կիևում». Սաակաշվիլի

Օդեսայի նահանգի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտնել է, որ մտադիր է փոխել Կիևի իշխանությունը, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
     «Ուզում եմ իշխանափոխություն անել Կիևում, որովհետև նրանք ինձ խանգարեցին, որ փոխեմ Օդեսան»,- հայտնել է նա:
     Իր 20-րոպեանոց ելույթում քաղաքական գործիչը նաև ներողություն է խնդրել օդեսցիներից, որ չի կարողացել իրականացրել իր խոստացած բարեփոխումները: Կիևի մասին նա նաև ասել է, որ իրեն այդ քաղաքում դուր է գալիս ամեն ինչ, բացի ավազակների այն խմբից, որ ապականում են ամեն ինչ: «Մենք անպայման նրանց կտեղահանենք»,- հայտարարել է Սաակաշվիլին:
     Նշենք, որ Սաակաշվիլին իր կողմնակիցներին կոչ է արել գալ հոկտեմբերի 17-ին կայանալիք միտինգին:

Աղբյուրը` life.ru
6765 | 4
Facebook