Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ֆեյսբուք»-ը փորձարկում է դեմքի ճանաչման գործառույթը

17:10, կիրակի, 01 հոկտեմբերի, 2017 թ.
«Ֆեյսբուք»-ը փորձարկում է դեմքի ճանաչման գործառույթը

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցն սկսել է փորձարկել դեմքերի ճանաչման գործառույթը: Ինչպես հայտնում է Techcrunch-ը, սա հնարավորություն կտա օգտատերերին վերականգնել իրենց հաշիվ մուտք գործելու հնարավորությունն՝ այն կորցնելու դեպքում:
     Ընկերությունում հայտնել են, որ այս հնարավորությունը հասանելի է լինելու միայն այն սարքերից, որոնցով նախկինում օգտատերը մուտք է գործել իր հաշիվ:
     Եթե համոզվեն, որ գործառույթը հուսալի է ու ցանցահենադիմացկուն, ապա այն հասանելի կդարձնեն օգտատերերի համար:

16589 | 0
Facebook