Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բախումներ ջավախահայերի և ոստիկանների միջև. դեպքի վայր կժամանի Վրաստանի Ներքին գործերի նախարարը. կան վիրավորներ և ձերբակալվածներ

19:40, շաբաթ, 30 սեպտեմբերի, 2017 թ.
Բախումներ ջավախահայերի և ոստիկանների միջև. դեպքի վայր կժամանի Վրաստանի Ներքին գործերի նախարարը. կան վիրավորներ և ձերբակալվածներ

Այսօր բախումներ են տեղի ունեցել Ջավախքի հայաբնակ Գումբուրդո բնակավայրում: Միջադեպը տեղի է ունեցել հայ բնակիչների և ոստիկանների միջև. Այս մասին տեղեկացնում է Jnews.ge կայքը:

Նշվում է, որ բնակիչներն այսօր առավոտյան փորձել են խաչքար տեղադրել գյուղի եկեղեցու բակում, սակայն տեղի իշխանությունները թույլ չեն տվել:

Դեպքի վայր են ժամանել Վրաստանի ոստիկանության հատուկ նշանակության զորքերը: Նախնական տվյալներով՝ բախումների հետևանքով վիրավորվել են գյուղի բնակիչներ, ինչպես նաև մի քանի ոստիկան, կան ձերբակալվածներ: Ականատեսների պատմելով, վիճաբանության ժամանակ հատուկջոկատայինները մահակներով դաժանաբար ծեծել են հայերին:

Սպասվում է, որ միջադեպի կապակցությամբ գյուղ կժամանի Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին և ազատ կարձակվեն գյուղի մի քանի բնակիչներ, որոնք բերման էին ենթարկվել բախման հետևանքով:

Բնակիչների խոսքով` իրենք տուն չեն գնա, քանի դեռ ազատ չեն արձակվել ձերբակալվածները:

Բախումներ ջավախահայերի և ոստիկանների միջև. կան վիրավորներ և ձերբակալվածներ
11282 | 1
Facebook