Խնդրում ենք սպասել...

Միջազգային

WikiLeaks-ի հիմնադիրը Կատալոնիայում ստեղծված իրավիճակն «առաջին համացանցային պատերազմ» է անվանել

18:25, շաբաթ, 30 սեպտեմբերի, 2017 թ.
WikiLeaks-ի հիմնադիրը Կատալոնիայում ստեղծված իրավիճակն «առաջին համացանցային պատերազմ» է անվանել
     WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Կատալոնիայում անկախության հանրաքվեի շուրջ ստեղծված իրավիճակն աշխարհի «առաջին համացանցային պատերազմ» է անվանել:
     «Առաջին համացանցային պատերազմը սկսվել է Կատալոնիայում, քանի որ մարդիկ և կառավարությունը համացանցն օգտագործել են կիրակի օրը անկախության մասին հանրաքվեի անցկացման և հեռահաղորդակցությունը սառեցնող իսպանական հետախուզության կողմից հարձակումների համար»,- Twitter-ի իր էջում գրել է Ասանժը:
     Նա նաև նշել է, որ իսպանական հետախուզությունը զբաղեցնում է հեռախաղորդակցման ընկերությունների շենքերն ու հարյուրավոր կայքեր է գրաքննում:
9145 | 0
Facebook