Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պատկերասրահում կբացվի Հենրի Չեշնիկի «Վտանգավոր խաղեր» ցուցահանդեսը

01:15, կիրակի, 01 հոկտեմբերի, 2017 թ.
Պատկերասրահում կբացվի Հենրի Չեշնիկի «Վտանգավոր խաղեր» ցուցահանդեսը

Հոկտեմբերի 5-ից Ազգային պատկերասրահում կգործի լեհ հայտնի նկարիչ Հենրիկ Չեշնիկի ստեղծագործությունների ցուցահանդեսը:
     Հենրիկ Չեշնիկը ցուցադրվում է 1970-ականներից, մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների՝ հայրենիքում ու արտասահմանում: Ինչպես և շատ արվեստագետներ, տարվել է ավանգարդիստական և պոստմոդեռնիստական ուղղություններով: Այդ մասին են վկայում նկարչի գեղարվեստական հակումները՝ Վ. Վան Գոգից, Է. Շիլլեից, Օ. Կոկոշկայից, Պ. Կլեեից մինչև Ֆ. Բեկոն:
     Պրոֆեսոր Հենրիկ Չեշնիկն այժմ աշխատում է Գդանսկի Գեղարվեստի ակադեմիայում, որտեղ նա սովորել է գեղանկարի բաժնում, ղեկավարում է Գեղանկարի և գծանկարի հիմունքների արվեստանոցը:
     Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 25-ը: Այս մասին տեղեկացնում է Մշակույթի նախարարությունը:

3904 | 0
Facebook