Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է Playboy-ի հիմնադրի մահվան պատճառը

17:15, ուրբաթ, 29 սեպտեմբերի, 2017 թ.
Հայտնի է Playboy-ի հիմնադրի մահվան պատճառը
     Playboy-ի հիմնադիր Հյու Հեֆների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, թե ինչից է մահացել գործարարը: Նրանց խոսքով՝ նա չի կարողացել հաղթահարել մահվանից մի քանի շաբաթ առաջ առաջացած վարակը, հայտնում է TMZ-ը:
     Հայտնի է, որ Հեֆների մոտ 80 տարեկանում մեջքի հետ կապված խնդիրներ են առաջացել:
     Դրանից հետո նա հազվադեպ է հայտնվել հանրության առջև: Վերջին անգամ գործարարը ներկա է գտնվել անցած տարի հերթական տարվա աղջկա պարգևատրմանը նվիրված երեկույթին:
     Նա օրվա մեծ մասը տանն էր անցկացնում, նրա մտերիմների խոսքով՝ գործարարը բառացիորեն գամված էր անկողնուն: «Հեֆների մտերիմներից շատերն արդեն այդ ժամանակ համակերպվել էին անխուսափելի մահվան հետ»,- հայտնել է աղբյուրը:
30209 | 0
Facebook