Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԴԱԻՇ-ը տարածել է խմբավորման մահացած համարվող առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի աուդիոուղերձը

13:00, ուրբաթ, 29 սեպտեմբերի, 2017 թ.
ԴԱԻՇ-ը տարածել է խմբավորման մահացած համարվող առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի աուդիոուղերձը

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը տարածել է մահացած համարվող առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադի աուդիոուղերձը, որում նա ԱՄՆ-ին մեղադրել է պայքարելու համար կամքի բացակայության համար: 46 րոպե տևողությամբ աուդիոուղերձը 10 ամսվա ընթացքում Բաղդադիի առաջին ելույթն է այն բանից հետո, երբ իրանական և ռուսական կողմերը հայտարարեցին նրա սպանության մասին:
     Իր աուդիոուղերձում Բաղդադին անդրադառնում է Մոսուլի համար պայքարին, որտեղ վերջին շաբաթների ընթացքում իրանական ուժերը հետ են մղել ահաբեկչական խմբավորմանը: Նա նաև հիշեցնում է Ամերիկայի հասցեին հյուսիսկորեական միջուկային սպառնալիքների և Ռուսաստանի կողմից Սիրիան վերահսկողության տակ առնելու մասին:
     «Մոսուլում զինյալները հրաժարվում են իրենց արյան գնով հանձնել քաղաքը»,- ասել է Բաղդադին:
     Ահաբեկչական խմբավորման առաջնորդի գտնվելու վայրը վերջին 3 տարվա ընթացքում քննարկումների առարկա է դարձել: Նրա վերջին ելույթը 2014թ.-ին էր, երբ նա ան-Նուրի մզկիթում իրեն խալիֆաթի առաջնորդ հայտարարեց:

8870 | 0
Facebook