Ամիսներ են անցել, բայց գիտնականներին այդպես էլ չի հաջողվել պարզել, թե ինչ արարածի են Ֆիլիպինների Լեյթ կղզում ափ նետել ծովի հուժկու ալիքները:
10 մ երկարություն ունեցող կենդանու մարմինն ուսումնասիրող գիտնականները հայտարարել են, որ իրենց չի հաջողվել անգամ պարզել, թե ինչ տեսակի է պատկանում այն: Նրանք վերցրել են կենդանու ԴՆԹ-ի նմուշներ՝ հուսով, որ գոնե դա լույս կսփռի առեղծվածի վրա:
Իսկ մինչ այդ նրանք որոշել են կղզու էկոլոգիական համակարգը չխաթարելու համար կենդանու լեշը ետ հրել դեպի օվկիանոս: