Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ավստրալիայի ափերին նկարահանել են խողովականման տարօրինակ զանգված

01:10, շաբաթ, 30 սեպտեմբերի, 2017 թ.
Ավստրալիայի ափերին նկարահանել են խողովականման տարօրինակ զանգված

Տարօրինակ խողովականման զանգված է հայտնաբերել սուզակ Ջեյ Ուինքսը: Նրա խոսքերով՝ այն հասել է մոտ 3 մ երկարության: Նրա գտածոն մանրամասն ուսումնասիրել են ծովային կենսաբաններն ու եկել այն եզրակացության, որ լուսարձակող վարդագույն զանգվածը մեկ հսկայական ձվադրում է:

Մասաչուսեթսի օվկիանոսագիտության համալսարանի մասնագետ Ռեբեկա Հելմը ենթադրել է, որ վառ վարդագույն կետերը կարող են լինել ադամանդե կաղամարի ձվեր:

Այս ձվերի կուտակումները կարող են պարունակել 20-40 հազար մանրագույն կաղամարներ, որոնք, մեծանալով, հասնում են 90 սմ երկարության:

Ճշմարիտ է այս ենթադրությունը, թե ոչ, դեռևս հայտնի չէ, որովհետև դրանք արվել են տեսանյութի ու լուսանկարների հիման վրա:

Ավստրալիայի ափերին նկարահանել են խողովականման տարօրինակ զանգված
22367 | 0
Facebook