Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Երաշտից տառապող Ուգանդայում արդեն սկսել են երեխաներին զոհ մատուցել

22:05, ուրբաթ, 29 սեպտեմբերի, 2017 թ.
Երաշտից տառապող Ուգանդայում արդեն սկսել են երեխաներին զոհ մատուցել

Աֆրիկյան Ուգանդա երկիրը վերապրում է վերջիկ կես տարվա ամենաուժգին երաշտը: Սովահարության առջև են կանգնած ավելի քան կես միլիոն ուգանդացիներ:
     Երկրում շատերը հավատում են, որ անձրև պարգևում են հոգիները և նրանց սիրտը շահելու ու երկիրը երաշտից փրկելու համար Ուգանդայի կախարդներն սկսել են երեխաներին զոհաբերել:
     Միայն սեպտեմբեր ամսին իրավապահներն արդեն ձերբակալել են նման ծիսակատարություններ իրականացնող 44 կասկածյալի: Նրանցից մեկն արդեն խոստովանել է 8 դեպքի մասին:
     Ուգանդայի համար նմանատիպ երևույթները հազվադեպ չեն: Այսպես, 2015-ին հայտնաբերվել էին 7 երեխաների ու 6 մեծահասակների մարմիններ, 2016-ին՝ 7 երեխաների և 2 մեծահասակների: Ընդ որում, դիերի մոտ բացակայել են ականջներն, ատամները, շրթունքներն ու սեռական օրգանները:
     Ոստիկանությունը հիմնավոր կասկածներ ունի, որ իրականում զոհաբերությունների թիվն ավելի շատ է, ուղղղակի իրենց չի հաջողվում գտնել բոլոր դիերը ու բացահայտել բոլոր նմանատիպ հանցանքները:

11766 | 0
Facebook