Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դուբայում փորձարկվել է օդային անօդաչու տաքսին

00:10, շաբաթ, 30 սեպտեմբերի, 2017 թ.
Դուբայում փորձարկվել է օդային անօդաչու տաքսին

Դուբայի քաղավիացիայի վարչությունն սկսել է ինքնավար օդային տաքսու փորձարկումները: Այն 5 րոպե ուժգին քամու պայմաններում թռել է 200 մ բարձրության վրա՝ բնակելի տարածքի երկնակամարում:
     Այս նոր օդային տաքսիների՝ AAT-երի հեղինակը գերմանական Volocopter ընկերությունն է: Այն նման են ուղղաթիռների, սակայն հիմնական օդային պտուտակի փոխարեն այն ունի դրոնի ռոտորներ:
     Տաքսու փորձարկումներն ու հանդիսավոր վայրէջքը կազմակերպվել են Դուբայի ժառանգորդ-արքա շեյխ Համդան Բին Մոհամեդի ներկայությամբ:
     Առաջիկայում ընկերությունը մտադիր է փորձարկել 30 րոպեանոց թռիչք՝ իսկական ուղևորներով, որոնց անվտանգությունը կապահովվի բազմաթիվ միջոցներով:
     Դուբայի ավտոճանապարհային և տրանսպորտային վարչությունը, որ ամենանորարարականներից մեկն է ամբողջ աշխարհում, 2030 թվականին մտադիր է ուղևորների առնվազն քառորդ մասին տեղափոխել օդային միջոցներով:

Դուբայում փորձարկվել է օդային անօդաչու տաքսին
11840 | 0
Facebook