Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ցուկերբերգը Թրամփի դեմ է դուրս եկել

13:05, հինգշաբթի, 28 սեպտեմբերի, 2017 թ.
Ցուկերբերգը Թրամփի դեմ է դուրս եկել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Facebook-ին և ամերիկյան մի շարք լրատվամիջոցներին քննադատել է իր դեմ դուրս գալու համար:
     Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն արձագանքել է երկրի ղեկավարի հայտարարությանը, ով անդրադարձել էր 2016թ. նախագահական ընտրություններին Facebook-ի միջամտության թեմային: Ցուկերբերգն իր անձնական էջում պատասխանել է Թրամփին:
     «Թրամփն ասում է, որ Facebook-ն իր դեմ է: Լիբերալներն ասում են, որ մենք ենք օգնել Թրամփին հաղթել ընտրությունները: Երկու կողմն էլ նեղսրտում է այն գաղափարների պատճառով, որոնք նրանց դուր չեն գալիս: Ահա թե ինչ է նշանակում ղեկավարել մի հարթակ, որը բաց է բոլոր գաղափարների համար»,- գրել է Ցուկերբերգը:
     Նա նշել է, որ Facebook-ի շնորհիվ մարդիկ հնարավորություն ստացան իրենց կարծիքն արտահայտել և քննարկել նույնիսկ այն թեմաները, որոնք չեն քննարկվում զանգվածային լրատվամիջոցների կողմից:
     Բացի այդ, 2016թ. նախագահական ընտրություններն իրենց տեսակով առաջինն էին այն պատճառով, որ թեկնածուները որպես հաղորդակցման հիմնական միջոց ընտրում էին համացանցը՝ հնարավորություն ունենալով ամեն օր ուղղակիորեն շփվել տասնյակ միլիոնավոր օգտատերերի հետ:
     «Ընտրական քարոզարշավի ընթացքում առցանց գովազդի համար ծախսվել են հարյուրավոր միլիոն դոլարներ, ինչը հազար անգամ գերազանցում է կասկածելի հայտարարությունների թիվը, որոնք մենք հայտնաբերել ենք»,- հավելել է Ցուկերբերգը:

9516 | 0
Facebook