Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը ռեկորդային քիչ թվով փախստականների կընդունի 2018թ.-ին

16:45, չորեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2017 թ.
Թրամփը ռեկորդային քիչ թվով փախստականների կընդունի 2018թ.-ին
     Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը մտադիր է 2018թ. կրճատել ԱՄՆ-ի տարածք փախստականների ընդունումը՝ մինչև 45 հազար մարդ: Այս թիվն ամենացածրն է 1980թ.-ից: Այս մասին հայտնում է Fox news-ը: Իր որոշման մասին
     Թրամփը մտադիր է հայտարարել Կոնգրեսի անդամների հետ պետքարտուղարի և ներքին անվտանգության նախարարի բանակցություններից հետո:
     Ամերիկյան ԶԼՄ-ները նշում են, որ 2016թ., երբ նախագահ էր Բարաք Օբաման, ԱՄՆ-ը մոտ 85 հազար փախստական է ընդունել: Նշենք, որ ներգաղթյալների թվի սահմանափակումը Թրամփի նախընտրական քարոզարշավի հիմնական կետերից էր:
9275 | 2
Facebook