Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիայում ամերիկյան կոալիցիան սպիտակ ֆոսֆորի կիրառմամբ ավիահարված է հասցրել

15:15, չորեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2017 թ.
Սիրիայում ամերիկյան կոալիցիան սպիտակ ֆոսֆորի կիրառմամբ ավիահարված է հասցրել
     ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիայի ավիացիան Դեր Զորի բնակավայրերի ուղղությամբ միջազգային կոնվենցիայով արգելված սպիտակ ֆոսֆորի կիրառմամբ ավիահարված է հասցրել: Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը՝ հղում անելով ԶԼՄ-ներին և բնակիչներին:
     Ավիահարվածի զոհ է դարձել 3 խաղաղ բնակիչ, ևս 5-ը վիրավոր է, ինչպես նաև բազմաթիվ շենքեր են փլուզվել:
     SANA-ի տեղեկություններով՝ կոալիցիան սպիտակ ֆոսֆոր էր կիրառել նաև հունիսին Ռաքքայում: Այդ ժամանակ ավիահարվածի զոհ էր դարձել 17 մարդ:
     Կոալիցիան իր հերթին խոստովանել է, որ Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ պայքարի սկզբից իր ավիահարվածների պատճառով առնվազն 685 խաղաղ բնակիչ է զոհվել: Սակայն տեղական իշխանություններն ու անկախ դիտորդները բազմիցս նշել են, որ այդ գնահատականները խիստ նվազեցված են:
9540 | 0
Facebook