Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրել են մեքենա վարել

12:20, չորեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2017 թ.
Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրել են մեքենա վարել
     Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Աբդուլազիզ Սաուդը հրաման է արձակել, ըստ որի՝ կանանց թույլատրվում է մեքենա վարել, փոխանցում է ա BBC-ն:
     Մինչ այժմ Սաուդյան Արաբիան միակ երկիրն էր, որտեղ կանանց արգելվում էր մեքենա վարել: Այն կանանց, ովքեր ձգտում էին այդ իրավունքին հասնել, հաճախ ձերբակալում էին:
     Սաուդյան պետական տեղեկատվական գործակալությունը հայտնել է, որ թագավորական հրամանը կարգավորում է ճանապարհային երթևեկության կանոնները, այդ թվում՝ հավասար հիմունքներով կանանց և տղամարդկանց վարորդական իրավունքի տրամադրումը:
     Թագավորը հաստատել է, որ հրամանը վերջնական կիրականացվի արդեն 2018թ. հունիսին:
     Այդ հրամանագրին անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով «դրական քայլ» է անվանել՝ կանանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:
9250 | 0
Facebook