Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցի մանկավարժները դադարեցրել են դասադուլը

12:05, չորեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2017 թ.
Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցի մանկավարժները դադարեցրել են դասադուլը

Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում սկսված անժամկետ դասադուլն այսօր դադարեցվել է: Կառավարության ներկայացված պահանջները բավարարվել են: Խոստացվել է, որ Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցի տարրական դասարանները 5-10 օրվա ընթացքում կտեղափոխվեն ավագ դպրոցի տարածք, և դասասենյակները կվերանորոգվեն:
     Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում երեկ դասադուլ է սկսվել: Դպրոցի ծնողական խորհուրդը պահանջում է «աչք չփակել» դպրոցի անմխիթար վիճակի վրա և անհապաղ միջոցներ ձեռնարկել պայմանները փոքր-ինչ բարելավելու ուղղությամբ:

6785 | 1
Facebook