Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Այլմոլորակայիններն այցելել են Հայաստա՞ն. երկնակամարում առկայծող ՉԹՕ-ն՝ ֆեյսբուքյան քննարկումների առարկա

23:05, երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Այլմոլորակայիններն այցելել են Հայաստա՞ն. երկնակամարում առկայծող ՉԹՕ-ն՝ ֆեյսբուքյան քննարկումների առարկա
     «Ֆեյսբուք»-ի հայկական տիրույթը ողողվում է Հայաստանի երկրակամարում նկատված ՉԹՕ-ի լուսանկարներով ու տեսանյութերով: Ականատեսները պնդում են, որ այսօր երեկոյան ժամը 19-ի սահմաններում երկնքում նկատել են իր առանցքի շուրջը պտտող ու եռանկյունաձև լույս արձակող ինչ-որ անբացատրելի երևույթ, որը միառժամանակ առկայծելուց հետո անհետացել է:
    
    
Հատկանշական է, որ ՉԹՕ-ն նկատել են նաև Հարավային Օսիայի Ցխինվալ քաղաքի բնակիչներն, ովքեր ևս լուսանկարել ու տեսանկարահանել են այն: Նշենք, որ այսօր Աստրախանի շրջանի «Կապուստին Յար» զորավարժարանում իրականացվել է РС-12М «Տոպոլ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակում՝ մարտական լուսավորմամբ։ Հրթիռը ճշտությամբ խոցել է պայմանական նշանակետը Ղազախստանի «Սարը-Շագան» զորավարժարանում։ Շատերը պնդում են, որ հենց նրա լույսն էլ տեսել են Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և տարածաշրջանի այլ երկրների բնակիչները:
«Տոպոլ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակում
«Տոպոլ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակում
«Տոպոլ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակումը
18180 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Karen
Karen 23:51, 26.09.2017
Es mi jamanak teselem, um asumem chi havatum.