Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Վարձավճարները չեն փոխվել. 500 թիվը ուռճացված է». ՇՊՀ ռեկտոր

18:15, երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
«Վարձավճարները չեն փոխվել. 500 թիվը ուռճացված է». ՇՊՀ ռեկտոր

Շիրակի պետական համալսարանն ամենաբարձր վարձատրվող բուհն է, ուսման վարձավճարներն էլ չեն փոխվել: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանն ասել է համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը՝ անդրադառնալով համալսարանի երկու դասախոսների բաց նամակին, որում նրան մեղադրում են չարաշահումների և խախտումների մեջ:

«Մենք շատ թափանցիկ ենք աշխատում, կարող եք նույնիսկ ցանկացած խնդրի հետ կապված մեր համապատասխան ստորաբաժանման հետ քննարկել, նայել, դիտել ուսումնասիրել: Այսօր տեսա, որ վարձավճարների մասին են խոսում, ես մեկ անգամ արդեն պաշտոնապես հայտարարել եմ՝ վարձավճարները չեն փոխվել: Դեռևս անցած տարի նախարարությունից հրահանգ եղավ, որ ապրիլյան պատերազմի մասնակիցներին զեղչ պետք է արվի, մենք դա ապահովել ենք»,- հայտարարեց ռեկտորը:

«Նախ 500 թիվը ուռճացված է, հստակ, բաց, թափանցիկ կարող եմ թույլ տալ՝ հաշվապահությունում նույն ուսումնասիրությունը կատարեք: Նախ, 194 միլիոն դրամ իմ գալուց հետո աշխատավարձի ավելցուկի վրա եմ ծախսել և հայտարարել եմ, որ ձեր հաշվին խնայված փողը տալիս եմ ձեզ: Չմեկնաբանեմ՝ ինչ է ավելացել, պակասել համալսարանում, ծասխվել է մոտ 100 մլն դրամի գումար»,- ասել է ռեկտորը:

Հիշեցնենք, որ քաղաքագետ Գագիկ Համբարյանը բաց նամակում հայտնել էր, որ ռեկտորն իր յուրայիններին, այդ թվում գործավարուհուն 250-300 հազար դրամանոց աշխատավարձեր է հատկացրել, իսկ ուսանողների վարձավճարներն էլ էականորեն ավելացել են:

4824 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ha eli
ha eli 18:45, 26.09.2017
De parz er vaxuts.....jhudner@ xopan en ekel hayastan
Vor masin gorum enq Arden hing tari
Jhud tikoi u mki kerats@.... es pix tulit anox .....chuliki qtits en berelu
ha eli
ha eli 18:50, 26.09.2017
Aysinqn jhudner@ irents kerats qaqer@
Drel en es tifta varchapeti dem@