Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

«Կարծում եմ՝ հայ երկրպագուները կգան ինձ աջակցելու». Մխիթարյան

18:10, երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
«Կարծում եմ՝ հայ երկրպագուները կգան ինձ աջակցելու». Մխիթարյան

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի շրջանակներում վաղը կայանալիք ԲԿՄԱ – «Մանչեսթր Յունայթեդ» հանդիպմանն ընդառաջ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խոսեց խաղից իր ակնկալիքների մասին։

«Վաղը պետք է ողջ հանդիպման ընթացքում կենտրոնացած լինենք։ Այն որ ԲԿՄԱ-ն հաղթել է «Բենֆիկա»-ին նշանակում է, որ նրանք ավելի արժանի էին։ Ես հետևում եմ ռուսական ֆուտբոլին, և, կարող եմ ասել, որ այս մրցաշրջանում ԲԿՄԱ-ն այլ խաղ է ցույց տալիս։ Թիմում փորձառու լավ խաղացողներ են։ Այս տարի թիմն ավելի ուժեղ է»։

Մխիթարյանը նշել է նաև, որ շատ կարևոր է տրիբունաներում հայ երկրպագուների աջակցությունը. «Անցած մրցաշրջանում հանդիպել ենք «Ռոստով»-ի հետ։ Շատ հաճելի է տրիբունաներում հայ երկրպագուներին տեսնելը։ Կարծում եմ՝ վաղը նրանք նույնպես կգան ինձ աջակցելու։ Կաշխատեմ անել հնարավոր ամեն ինչ՝ իրենց ուրախացնելու և գոլի հեղինակ դառնալու համար»։

3401 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am