Եվրոմիությունը ցավում է, որ Իրաքյան Քուրդիստանն անկախության հանրաքվե է անցկացրել, միությունն աջակցում է Իրաքի ինքնավարությունն ու տարածքային ամբողջականությունը: Այս մասին ասվում է միության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ:
«Եվրոմիությունը բազմիցս կոչ էր արել զերծ մնալ միակողմանի հանրաքվեի անցկացումից, առավել ևս՝ վիճելի տարածքում: ԵՄ-ն ցավում է, որ այդ կոչերը լսելի չեղան»,- ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ ԵՄ-ն դեմ էր հանդես եկել հանրաքվեի անցկացմանը:
Հիշեցնենք, որ ըստ նախնական արդյունքների՝ անկախության օգտին քվեարկել է Իրաքի քաղաքացիների 95%-ը: Վերջնական արդյունքները կհրապարակվեն հինգշաբթի օրը: